Ոչ ոք իրավունք չունի արհամարհանքով արտահայտվելու Հայաստանի կառավարության մասին՝ խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե կառավարությունը չի կարողացել ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ գազային բանակցությունների հարցը, և խնդիրն իր վրա է վերցրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը։